ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատական ​​հայցեր է ներկայացնում երկրի երեք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ Facebook-ի, Twitter-ի եւ Google-ի, ինչպես նաեւ դրանց գլխավոր տնօրենների դեմ, հաղորդել է Associated Press-ը:

Թրամփը պնդում է, որ ընկերություններն իրեն ապօրինաբար են գրաքննության ենթարկել:

«Մենք պահանջում ենք դադարեցնել արգելքն ու լռեցումը», - ասել է Թրամփը Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայցերը ներկայացվել են Ֆլորիդայի հարավային շրջանի շրջանային դատարան:

Թրամփին Twitter-ում եւ Facebook-ում արգելափակել են այն ​​բանից հետո, երբ նրա հետեւորդները հունվարի 6-ին ներխուժեցին Կապիտոլիումի շենք: Ներկայումս նա այլեւս չի կարողանում հրապարակումներ անել որեւէ հարթակում:

Այնուամենայնիվ, Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում, չնայած պաշտոնյաները, գլխավոր դատախազը եւ բազմաթիվ դատավորներ հայտարարել են, որ ընտրողների զանգվածային կեղծիքների մասին ապացույցներ չկան:

1564