Հազարավոր վարձկանների՝ Լիբիա, այնուհետև՝ Ադրբեջան ուղարկելուց հետո Թուրքիան այժմ էլ մտադիր է սիրիացի նոր վարձկանների ուղարկել Աֆղանստան, սակայն պաշտոնական պայմանագրերով՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Սիրիական իրավապաշտպան կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է սկսել սիրիական ընդդիմության գրոհայինների հետ, որի նպատակն է ոմանց ուղարկել Աֆղանստան, որպեսզի ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերի դուրսբերումից հետո իրականացնեն Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը: 

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ ի տարբերություն Լիբիայի ու Լեռնային Ղարաբաղի, այս վարձկաններն աշխատելու են այլ պայմաններում: Նրանց պաշտոնական պայմանագրերով կվարձեն թուրքական անվտանգության ընկերությունները:

Գործընթացը, հավանաբար, կսկսվի սեպտեմբերին, ինչը կվերահսկի թուրքական հետախուզությունը: Աշխատավարձը կտատանվի 2000-3000 դոլարի սահմաններում:

994