Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նոր ապացույցներ է ներկայացրել Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ:

Լրագրողն իր թվիթերյան էջում  գրել է, որ Սիրիայի ազգային բանակի աղբյուրները նրան հիշեցրել են, որ երեկ լրացել է մեկ տարին, երբ Թուրքիան վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան: Մեկ տարի առաջ փորձագետների մի խումբ, ըստ նրա, իրեն «խենթ» էր համարում նման հայտարարությունների համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել այս փաստը:

Որպես ապացույց՝ Սնելը տրամադրել է «Az Airlines»-ի ինքնաթիռի բիզնես դասում զինյալների լուսանկարը: Այն, որ ինքնաթիռը պատկանում է հենց այս ադրբեջանական ավիաընկերությանը, վկայում է նույն ինքնաթիռի խցիկում «Az Airlines» ավիաընկերության բորտուղեկցորդուհիների լուսանկարը:

10848