Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:
13 Հուլիս, 2021 23:00
544
ՔՊ-ն ընդդիմության մասին ինչ ասում է, լավ է ասում, մի բան էլ՝ քիչ է ասում․ Վաղարշակ Հակոբյան
05 Օգոստոս, 2026 20:04
Վաղարշակ Հակոբյանի հայտարարությունը
09 Հուլիս, 2026 20:44
Վաղարշակ Հակոբյանն ու Հակոբ Արշակյանն իրենց գործունեությունը կշարունակեն մասնավոր ոլորտում
09 Հուլիս, 2026 11:10
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` կապված ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար խնդիրների հետ
27 Հունիս, 2023 01:41
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
19 Ապրիլ, 2022 19:34
Արայիկ Հարությունյանն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
10 Մարտ, 2022 23:33