
Այսօրվանից ուժի մեջ է մտնում օտարերկրացիների պատվաստման համար սահմանված ժամկետը ըստ որի, օտարերկրացիները կարող եմ պատվաստվել Հայաստանում 10 օր գտնվելուց հետո։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո խոսեց Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պայմանների ճկուն փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութի քանակների մնացորդների տեղաշարժով և նոր ակնկալվող խմբաքանակների ինֆորմացիայով։ Որ պահին որ մենք կունենանք նոր մատակարարումներ ՝ մենք կարող ենք վերանայել այս պայմանները
Երկրորդ դեղաչափը ստանալու համար սահմանված է նույն ժամկետը ՝ 10 օր», - ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը խնդրեց լինել կոռեկտ մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ։
Ավանեսյանը նաև պարզաբանեց, թե ինչու օտարերկրյա քաղաքացիները պիտի անվճար պատվաստվեն Հայաստանում։
«Մեր նպատակը և COVID -ի ժամանակ և դրանից հետո պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար կրել է մարդասիրական է և զուտ հակահամաճարակային հստակ նպատակ, որովհետև COVID -ը չի ճանաչում կարգավիճակ, ազգություն կամ տարիք։
Երբ անձինք Հայաստանում գտնվելով հիվանդացել են COVID -ով, ապա նաև բուժվել են, որովհետև հանրային վտանգ են ներկայացնում և պետությունը պիտի հնարավորինս անի վարակի տարածումը կանխելու համար։
Տեսնելով, որ կա պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն Կառավարությունը նժարի վրա պետք է դնի, մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են երկիրը, ծախսում են գումարներ և բարձրացնում են Հայաստանի վարկանիշը»։