Մեքենաների համարանիշերի գողությունը, որը վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում էր ստացել՝ հանցագործությունից վերածվելով շահավետ բիզնեսի, շուտով անիմաստ կդառնա:

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություն կատարեց տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման եւ հատկացման կարգում:

Հարցը զեկուցող ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ասաց, որ ներկայումս գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների զույգ համարանիշերի, այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցողների գողության կամ կորստյան դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ հերթական նոր թվերով եւ տառերով համարանիշ:

1693