Արտաշատ համայնքում ՔՊ-ն՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85.6%-ը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արտաշատ համայնքում ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, նախնական տվյալներով ստանում է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհավորում եմ Կառլեն Մկրտչյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- նշել է նա։
25 Հոկտեմբեր, 2026 23:27
407