«Աստանայի» առաջատար հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հաջողությամբ անցել է բժշկական հետազոտությունը նոր ակումբ տեղափոխվելու համար, այս մասին հաղորդում է Vesti.kz-ն։

Սպասվում է, որ առաջիկայում Բարսեղյանը պայմանագիր կստորագրի սլովակ Սլովանի հետ, որը մարզում է «Կայրաթի» նախկին մարզիչ Վլադիմիր Վայսը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը պայմանավորվել են փոխանցման գումարի շուրջ:

Նախորդ մրցաշրջանում «Սլովան» նվաճեց Սլովակիայի առաջնությունը և այժմ խաղում է Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանք արդեն անցել են որակավորման առաջին փուլը:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը Աստանայում խաղում է 2020 թվականից: Կազախստանի ընթացիկ առաջնությունում նա մայրաքաղաքային ակումբի հետ անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի ու վեց գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի ներկայիս արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո:

1232