Պետությունը ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրամադրում
Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
- տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 oրացուցային oրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից,
- տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 oրացուցային oրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 oրացուցային oրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից,
- հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից,
- մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում oրացուցային տարում մեկ անգամ:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Միասնական սոցիալական ծառայությունից։
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է`
- տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 oրացուցային oրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար,
- հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար,
- մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի:
24 Հուլիս, 2021 03:50
2546
Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
01 Մայիս, 2026 20:07
Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում
27 Փետրվար, 2026 14:21
Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ
07 Փետրվար, 2026 12:36
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից. հայտնի է պատճառը (տեսանյութ)
22 Հունվար, 2025 12:17
Հայտնաբերվել է Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամի դին
13 Մարտ, 2024 00:30
Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ԵԿՄ անդամի դի
07 Մարտ, 2023 22:45
ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ
27 Ապրիլ, 2026 10:29
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
23 Փետրվար, 2026 16:54
«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար
24 Դեկտեմբեր, 2025 10:27
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի մայիսի վճարումը
10 Հունիս, 2026 16:32
Մեկնարկել է բարձրացված չափերով ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը
01 Ապրիլ, 2026 12:15
ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը
23 Մարտ, 2026 11:03
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2025թ․ ֆինանսական տարին
12 Հունիս, 2026 22:33
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
12 Հունիս, 2026 19:25
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
12 Հունիս, 2026 15:43
Սննդամթերքի կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00-ն չեն սպասարկելու․ ցանկ
18 Հունվար, 2023 18:01
Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի
19 Հոկտեմբեր, 2021 20:57