Բրազիլիայում երկվորյակ քույրերը սպանվել են ծոծրակին կրակոցով՝ դաժան կրկնակի մահապատժի հետեւանքով, որը կապված է եղել հանցավոր խմբավորման հետ եւ ուղիղ հեռարձակվել է Instagram-ում:

Ինչպես հայտնում է Sun-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, 18-ամյա աղջիկներին՝ Ամալյա եւ Ամանդա Ալվեսներին, ծնկի են բերել եւ գնդակահարել, քանի որ նրանք շատ բան են իմացել թմրանյութերի գործարքի մասին: Բրազիլական լրատվամիջոցների համաձայն, հյուսիսարեւելյան Սեարա նահանգում գտնվող Պակաժուսե համալիրի ետեւում տեղի ունեցած սպանության ցնցող կադրերը դիտվել են հազարավոր անգամներ:

17-ամյա երիտասարդը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել իշխանությունների կողմից:

Կասկածյալը, ենթադրաբար, եւս երկու կրակոց է արձակել քույրերից մեկի ուղղությամբ, ապա եւս չորս փամփուշտ արձակել մյուսի մարմնին:

4023