Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նախորդ շաբաթ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել արհեստական բանականության համար նախատեսված բյուջեն էականորեն ավելացնել։ Սա նշանակում է՝ ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակը»։
Երևանի քաղաքապետը հավելել է, որ ունենալու են բոլոր վարչությունների, վարչական շրջանների երկվորյակ «ագենտը»՝ ԱԲ կրկնօրինակը, որը սկզբնական փուլում գործարկվելու է որպես խորհրդատվական մարմին։
Տիգրան Ավինյանի խոսքով, հետագայում ամենօրյա թղթաբանությունը դառնալու է ավտոմատացված՝ օգտագործելով այդ համակարգերը․ «Կլինեն համապատասխան տրեյնինգներ։ Այստեղ շատ կարևոր է նաև կիբերանվտանգության համակարգը։ Կարողություններ ենք ներդնում, և, կարծում եմ, բավական լավ թիմ ունենք տեխնոլոգիաների կենտրոնում»։
Քաղաքապետն ընդգծել է, որ այն խնդիրների դեպքում, որոնք Երևանի քաղաքապետարանը դժվարությամբ է լուծում, պետք է ապավինել արհեստական բանականությանը․ «Շատ բաներ հաջորդ տարվա ընթացքում պետք է ավտոմատացված լինեն»։