shantnews.am-ը գրում է. Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ը ունի «դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ)։

Գաբունիայի պարզաբանմամբ, նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում «դելտա» շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամերին: 

«Եթե մենք մինչ այս ասում էինք, որ «դելտա» շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, ապա այժմ այն ​​աճում է և, հավանաբար, նույնիսկ 40-50%-ը կարող է լինել «դելտա» շտամի տարածվածությունը: Եվրոպական երկրներում դելտա շտամը գրեթե փոխարինում է մնացած բոլոր շտամերին, ուստի միտումները նման են Վրաստանի իրավիճակին»,- ասել է Գաբունիան:

196