«Սպուտնիկ Ադրբեջանը» գրում է, որ Ադրբեջանը, կարծես, թաքցնում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ «Սպուտնիկ Ադրբեջանի» հետ զրույցում այս թեմայի շուրջ կասկածներ է հայտնել Ադրբեջանի բժիշկների միության անդամ Ադալյաթ Ռուստամը։

Բժիշկներին կասկածելի է թվում վերջին օրերին երկրում նկատվող վարակվածների թվի կտրուկ աճը։

«Կարծում եմ ՝ այդ թվերը չեն արտացոլում իրականությունը։ Դրանք շահարկվում են»,- ասել է նա, հիշեցնելով, որ Բաքվում «Ֆորմուլա-1»-ի եւ «ԵՎՐՈ-2020»-ի անցկացման ժամանակ վարակվածների թիվը նվազագույնն է եղել, թեեւ պետք է հակառակը լիներ:

Ստացվում է, որ սպորտային միջոցառումների ժամանակ վարակվածների թիվը «կարգավորում էին»,- նշել է Ռուստամը, վստահություն հայտնելով, որ «թվերը շահարկում են աճել նաեւ հիմա»։

Մարիամ Գեւորգյան 

554