«Իրավունք բոլորի համար» դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրավական խնդիրներով: Այն հատկապես արդյունավետ կլինի ավագ դպրոցի աշակերտների համար, որոնք ցանկանում են կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվելու է.
1. ինչ է իրավունքը, ինչով է այն տարբերվում սոցիալական նորմերից,
2. ինչ է պետությունը, ինչ հատկանիշներ ունի,
3. ՀՀ արդարադատության համակարգը և դատական իշխանությունը:
Դասընթացը լինելու է հետևյալ ֆորմատով. սկզբում ներկայացվում է վերոնշյալ երեք թեմաների վերաբերյալ նյութը, հետո կարող եք տալ ձեզ հուզող բոլոր հարցերը, որոնց սիրով կպատասխանեն:
Դասընթացը վարելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ, փաստաբան Նաիրա Արտաշեսյանը:
Գրանցվելու համար գրել էջին կամ ուղարկել նամակ [email protected] էլփոստին` վերնագրում գրելով «Իրավունք բոլորի համար»:
Դասընթացին մասնակցությունը ԱՆՎՃԱՐ Է: