Հուլիսի 30-ին ԱԱԾ և ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության ՔՈԳՎ բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ:

Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն:

Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1053