Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 3-ին, Հայաստանի հավաքականը ներկայացրեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշային կարգում մրցելույթում պայքարի մեջ էր Ուզբեկստանը ներկայացնող ծանրորդ Ակբար Ջարուևի հետ։ 

Պոկում վարժությունում երկու ծանրորդներն էլ առաջին մոտեցման համար պատվիրել են 190 կգ։

Պոկում վարժության առաջին մոտեցմանը Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 190 կգ, իսկ երկրորդ մոտեցմանը՝ 195 կգ։ Երրորդ մոտեցմանը 198 կգ էր պատվիրել և, ցավոք, չկարողացավ ֆիքսել։ Նա պոկում վարժությունը ավարտեց 195 կգ արդյունքով։ 

Հրում վարժությունում առաջին մոտեցմանը բարձրացրեց 228 կգ։ Երկրորդ մատեցմանը գլխավերևում պահեց 235 կգ ծանրաձողը։ 

Երկամարտում գրանցելով 423 կգ (190+228) արդյունք՝ նա դարձավ Օլիմպիական արծաթե մեդալակիր։  

Երկամարտում աշխարհի ռեկորդը պատկանում է Սիմոն Մարտիրոսյանին՝ 435 կգ արդյունքով։ 

 

 

11686