Առնվազն երկու ոստիկան և մեկ տղամարդ վնասվածքներ են ստացել Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը:

Տուժածները հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հարձակում իրականացրած անձին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս երկու մարդ:

380