1lurer.am-ը գրում է․

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Ըստ այդ տվյալի՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2061253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։

Ըստ ընկերության իրական սեփականատերերի ռեգիստրի տվյալների՝ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնետերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որն իր բաժեմասը ձեռք է բերել 2020-ին՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով։ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնեմասերի վրա դրված կալանքի հիմքերի մասին ևս մանրամասներ չկան։

«Զանգեզուր մայնինգ»-n անցյալ տարի դատաան գործընթաց էր սկսել ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Ընկերությունը պահանջում էր կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ անվավեր ճանաչել, իսկ որոշ գործարքներում էլ որպես գնորդ նախապատվությունն իրենց տալ։ Դատարանը քննել ու մերժել էր ընկերության հայցը, իսկ պղնձամոլիբդենայինի տնօրենների խորհրդի նախկին անդամ, ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը Զուրաբովի գործողությունները «ալոգիկ» էր որակել։ «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանը «Լուրեր»-ին ասաց՝ «լիազորված չէ որևէ բան մեկնաբանել» բաժնեմասերի կալանքի հարցով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

8145