Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Ծրագրով նախատեսված է 4,2 կլիոմետր երկարության ջրատարի կառուցում, ինչի արդյունքում ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, կավելանա մատակարարվող ջրի քանակությունը, կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարում։

Ծրագրի շահառու է շուրջ 300 տնտեսություն։

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

865