ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ անդրադառնալով  Հայաստանի ազգային հավաքականից հրավերին:Այս մասին հայտնում է Armsport.am մարզական պորտալը:

«Հայաստանից ստացված առաջարկը մեկուկես տարի առաջ էր, և ևս մեկը՝ մեկ տարի առաջ: Նախ, երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավեր էր, իսկ հետո ֆեդերացիայից մարդիկ կապվեցին և խոսեցին հիմնական հավաքականի մասին»,- ասել է Տիկնիզյանը։

Այն հարցին՝ ինչու ֆուտբոլիստը հրաժարվեց այդ հրավերից, 21-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է․

 

 «Նախ, միայն այս մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները դադարել են լինել լեգիոներ ՌՊԼ-ում: Երկրորդ, ես հետևում եմ Ռուսաստանի ազգային հավաքականների համակարգով. ինձ կանչեցին պատանեկան հավաքական, այնուհետև հանդես եկա Մ20 հավաքականում, հուսով եմ, զանգ կստանամ երիտասարդական հավաքականից: Ես ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքրված է ինձնով, ես հարգում եմ նրանց առաջարկը: Բայց ֆուտբոլային քաղաքացիության փոփոխությունը լուրջ քայլ է, ամեն ինչ պետք է կշռել»,-  ասել է ֆուտբոլիստը՝ ավելացնելով, որ գլխավորն այն է, որ նա ֆուտբոլ խաղալու ցանկություն ունի, իսկ մնացածն այդքան էլ կարեւոր չէ:

Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նոր՝ 2020/21 մրցաշրջանում, Նաիրը մասնակցել է ՌՊԼ-ի առաջնության 6 հանդիպման։

188