Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանն ավարտեց կարիերան։ Այս մասին Մովսիսյանը հայտարարեց մեր ազգային թիմի մեկ այլ նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանի հաղորդման ժամանակ։ Մովսիսյանը նշեց նաև, որ կշարունակի գործունեությունը ֆուտբոլում, բայց մարզչական աշխատանքով չի զբաղվի։ Այսօր կարող ենք արձանգրել, որ Մովսիսյանի դե ֆակտո ազգային հավաքականից հեռանալուց հետո, մեր գլխավոր թիմում հարձակվողի տեղը շարունակում է բաց մնալ։

 

Ավելի ստույգ, մեր հավաքականը չունի Մովսիսյանի մակարդակի հարձակվող օժտված նաև առաջատարի հատկանիշներով։ Վերջին երկու տարիներին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Մովսիսյանը չէր խաղում։ Խոսվում է, որ նա կարող է տեղափոխվել հայկական որևէ ակումբ, բայց․․․։ Հեռանալով ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» թիմից Մովսիսյանն այդպես էլ այլ ակումբ չտեղափոխվեց։ Հայ երկրպագուները մինչև վերջին պահը հույս ունեին, որ իրենց սիրելի հարձակվողը այնումենայնիվ կվերսկսի ելույթները։ Վերլուծելով Մովսիսյանի որոշումը կարող ենք ասել միայն, որ մեր լավագույն հարձակվողը որոշեց հեռանալ պատվով։ Մովսիսյանի ազգային հավաքականում վերջին ելույթները ևս տպավորիչ էին։

Տևական ժամանակ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ հավաքականում չխաղալուց հետո նա վերադարձավ և աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ։ Նա Գոլի հեղինակ դարձավ 2018 թվականի ազգերի լիգայի խաղարկության Հյուսիսային Մակեդոնիայի հետ մրցավեճում, իսկ Ջիբրալթարի հետ արտագնա խաղում պոկեր ձևակերպեց։ Մովսիսյանի միակ ֆուտբոլիստ է ում հաջողվել է մեկ խաղում խփել 4 գնդակ։ Այս արդյունքը կման անգերազանցելի քանի դեռ մեր հավաքականի չունի Մովսիսայի որակի հարձակվող։

Ինչևէ, Յուրա Մովսիսյանն իր ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սպորտինգ Կանզաս-Սիթի» (ԱՄՆ, 2006-2008թթ․), «Սոլթ-Լեյք Սիթի» (2008-2010թթ․, 2016-2018թթ․), «Ռանդերսի» (Դանիա, 2010-2011թթ․), «Կրասնոդարի» (2011-2013թթ․), «Սպարտակ Մոսկվայի» (2013-2016 թթ․), «Յուրգորդենի» (Շվեդիա, 2018թ․ մարտ-հունիս), «Չիկագո Ֆայրի» (2018թ․ սեպտեմբեր – 2019թ․ հունվար) կազմերում։։Մովսիսյանը ակումբային կարիերայի ընթացքում մասնակցել է 314 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 108 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը «Սոլթ-Լեյք Սիթիի» կազմում 2008/09 մրցաշրջանում դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն, իսկ 2018թ․ «Յուրգորդենի» հետ նվաճել է Շվեդիայի գավաթը։

Ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա հավաքականի կազմում Յուրա Մովսիսյանն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2010 թվականի օգոստոսի 11-ին, երբ մեր ընտրանին սեփական հարկի տակ ընկերական հանդիպման շրջանակում 1։3 հաշվով զիջեց Իրանի հավաքականին։ Ընդհանուր առմամբ Մովսիսյանը հավքականում անց է կացրել 38 հանդիպում դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 

Աղբյուր՝ 1in.am

419