Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։ 
Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։
Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում։

    

386