Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում
Խաչվերացի տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 11-ին, Ժամը 13:00, Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությամբ: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը:
Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։
01 Սեպտեմբեր, 2021 14:31
2083
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը
17 Սեպտեմբեր, 2023 14:13
Խաչվերացի տոնը՝ զորամիավորումում
13 Սեպտեմբեր, 2021 23:26
Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում
10 Սեպտեմբեր, 2021 14:42
Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում կանցկացվի Ազգային տարազի փառատոնը
08 Օգոստոս, 2026 20:50
Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 600 շինություն
03 Օգոստոս, 2026 10:27
Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ «Տերմինալ 5»-ի մեծադիր էկրաններին Ֆրանսիայի դրոշներն են
14 Հուլիս, 2026 20:33