Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան է ուղարկել և շրջվել դեպի Կանադա՝ ըստ «Flightradar24» ծառայության։

«Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է արձակել և փոխել ընթացքը՝ ուղղություն վերցնելով դեպի Սենթ Ջոնս»,- ասված է ծառայության հայտարարության մեջ։

Կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին, Վաշինգտոնից օդ բարձրացած Boeing 767 ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ընթացքում ազդանշան է ուղարկել՝ «Squawk 7700», որը վկայում է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» մասին։

Օդանավը շրջադարձ է կատարել և այժմ շարժվում է դեպի Կանադայի «Սենթ Ջոնս» միջազգային օդանավակայան։

«7700»-ը ունիվերսալ կոդ է, որը օդաչուները սահմանում են ինքնաթիռում ընդհանուր արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում, սակայն պարտադիր չէ, որ դա անմիջականորեն կապված լինի աղետի վտանգի հետ։

101