Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Համաձայն հրամանի՝ 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:
Նշենք նաև, որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:
02 Սեպտեմբեր, 2021 17:39
2795
Նախատեսում ենք մեկ միասնական կարգ ունենալ բոլոր դասագրքերի համար․ Ժաննա Անդրեասյան
13 Օգոստոս, 2021 01:59
Հայեցակարգից՝ իմպլեմենտացում․ ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել են 2025 թ․ գործունեության արդյունքները
27 Ապրիլ, 2026 15:23
Թուրքիայում 15 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի սոցցանցերից օգտվել
23 Ապրիլ, 2026 11:37
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը
03 Ապրիլ, 2026 16:24
2024 թվականը ջրային ռեսուրսների ոլորտում կարևոր փոփոխությունների տարի է. Սիմիդյան (տեսանյութ)
15 Հունվար, 2024 19:32
2022-ին Արցախում 20 տոկոսի չափով կբարձրանան պետբյուջեից տրվող աշխատավարձերը
09 Սեպտեմբեր, 2021 16:18
Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերը. գործադիրը դեմ է
21 Մայիս, 2021 18:58