Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Մոսկվայում շարունակվել են շուրջ երեք ժամ, դրանց ավարտից հետո պետությունների ղեկավարները պատմել են, թե ինչ որոշումներ են ընդունվել Միութենական պետության վերաբերյալ եւ ինչեր են սպասվում ապագայում, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Նախագահները նշել են ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական կետերը․

  • Համաձայնեցվել են երկու երկրների միջև ինտեգրման գործընթացների հետագա խորացման բոլոր 28 ծրագրերը։ 
  • Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը 2022 թվականին կպահպանվի ընթացիկ տարվա մակարդակով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 128 դոլար՝ առանց դոլարային գնաճի ինդեքսավորման: Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կստորագրվի երկու երկրների գազի շուկաների միավորման մասին փաստաթուղթ:
  • Նախագահները պայմանավորվել են ապագայում միավորել Ռուսաստանի եւ Բելառուսի էլեկտրաէներգիայի եւ նավթամթերքների շուկաները:

  • Մոսկվայի վարկերի ընդհանուր ծավալը Մինսկին 2021 թվականի սեպտեմբերից մինչեւ 2022 թվականի վերջը կկազմի 630-640 մլն դոլար:

  • Ռուսաստանը հանում է Բելառուսի հետ ավիահաղորդակցության քովիդային բոլոր սահմանափակումները։

  • Նախագահները պայմանավորվել են միութենական պետությունում երկու երկրների տնտեսավարման սուբյեկտների համար հավասար իրավունքների սահմանման մասին։

  • Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են անցնել միասնական արդյունաբերական քաղաքականության, պետական գնումների եւ պետպատվերի ընդհանուր հասանելիության:

  • Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիները հավասար իրավունքներ եւ հնարավորություններ կստանան տնտեսական եւ սոցիալական ոլորտներում Միութենական պետության շրջանակներում:

  • Երկրները միասնական մեթոդաբանություն կստեղծեն բոլոր անուղղակի հարկերի հաշվառման համար, նաեւ կհայտնվի մարմին, որը կհետեւի այդ գործընթացին:

  • Ռուսաստանի եւ Բելառուսի միության մոդելը՝ «բուլդոզեր» մոդելն է, որը ճանապարհ կբացի ԱՊՀ տարածքում հետագա միությունների համար, հայտարարել Է Լուկաշենկոն:

  • Ռուսաստանի եւ Բելառուսի համար միասնական արժույթ չի լինի։ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի ազգային բանկի առաջարկությամբ այս հարցը հետաձգվեց, քանի որ երկրները դեռ պատրաստ չեն դրան: Բայց ցանկացած պահի նրանք կարող են վերադառնալ եւ նորից դիտարկել հարցը:

  • Բոլոր որոշումները վերջնականապես հաստատվելու են բարձրագույն պետական խորհրդի նիստում։

  • Քաղաքական միավորման մասին բանակցությունների ժամանակ խոսք չի եղել։ Պուտինը նշել է, որ ապագայում կարող է ստեղծվել Միության պետության խորհրդարան, սակայն հավելել է, որ դա չի քննարկվել ընթացիկ հանդիպմանը:

Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության նախարարների խորհուրդը մտադիր է հավանություն տալ ինտեգրման փաստաթղթերի նոր փաթեթին սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստում, հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

339