Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումը 2013 թվականից ի վեր երկու առաջնորդների 50-րդ հանդիպումն է։

«Խորհրդանշական է, որ այսօրվա հանդիպումը մեր երրորդ անձնական հանդիպումն է ընթացիկ տարվա սկզբից ի վեր և 50-րդը՝ 2013 թվականից սկսած»,- ասել է Չինաստանի նախագահը։

Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ինչպես երկու երկրների ղեկավարների առերես հանդիպումներին, այնպես էլ տեսակապի միջոցով կայացած շփումներին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շենչժենում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ռուս-չինական հարաբերությունները մնում են անսասան՝ անկախ դժվարություններից և միջազգային իրադրության փոփոխություններից։

«Մեր համատեղ հաստատակամ ղեկավարության ներքո չին-ռուսական հարաբերությունները եղել և մնում են կայուն՝ ինչպես լեռը դժվարությունների առջև»,- նշել է Չինաստանի առաջնորդը։

140