Հայտնաբերվել է անձը, որը սոցցանցում առաջարկել էր 10 000 դոլարի դիմաց վնասել քաղաքապետարանի պաշտոնյային
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
10 Սեպտեմբեր, 2021 15:15
775
Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որ կընդունի Անգլիայի ազգային բալետին. քաղաքապետարան (տեսանյութ)
13 Ապրիլ, 2024 18:16
Ավտոբուսային առանձնացված գծերով կարող են երթևեկել հեծանիվներով և մոպեդներով. Ավինյան
01 Ապրիլ, 2024 10:47
Երևանի քաղաքապետարանը 2023-ին աջակցություն է տրամադրել ավելի քան 32 000 ընտանիքի․ տեսանյութ
19 Մարտ, 2024 22:36