Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության: Զելենսկու հայտարարության մասին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովը, մասնավորապես, ասել է. ՛՛Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված՛՛:

Նշվում է նաև, որ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, որն իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը:

2713