Լավրովին Բուրունդիում դիմավորել են թմբուկներով ու պարով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր առաջին աշխատանքային այցով ժամանել է Բուրունդի՝ երկրի ամենամեծ՝ Բուժումբուրա քաղաք, նա մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ:
Օդանավակայանում նրան դիմավորել են թմբուկներով ու պարերով:
Բուրունդին փոքր երկիր է Արևելյան Աֆրիկայում և սահմանակից է Տանզանիային, Ռուանդային ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը: Բուժումբուրան երկրի մայրաքաղաքն էր 1962-2019 թվականներին։ Այժմ Բուրունդիի մայրաքաղաքը Գիտեգա քաղաքն է, սակայն Բուժումբուրան մնում է նահանգի տնտեսական կենտրոնը։
30 Մայիս, 2023 14:13
427