Ավիավթար Իրկուտսկում. կան զոհեր

L-410 մարդատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրկուտսկի շրջանի Կազաչինսկ քաղաքի մոտ: Ըստ ТАСС-ի, օդանավում եղել է 14 ուղևոր և անձնակազմի երկու անդամ: Լրատվական գործակալությունները հայտնում են օդանավում չորս մարդու՝ երեք ուղևորի և մեկ օդաչուի մահվան մասին: Երկրորդ օդաչուն ողջ է: Մնացած ուղևորները ստացել են կոտրվածքներ և գանգուղեղային ու տարբեր ծանրության վնասվածքներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:
ТАСС–ը հաղորդում է, որ վթարի պատճառ կարող էր լինել շարժիչի անսարքությունը կամ անձնակազմի սխալը մառախուղի պայմաններում: Իրկուտսկից Կազաչինսկ թռչող օդանավը վայր է ընկել կրկնակի վայրէջքի ընթացքում, և չի բացառվում, որ դա տեղի է ունեցել անձնակազմի սխալի պատճառով:
Վթարի առիթով հետաքննություն է սկսվել:
13 Սեպտեմբեր, 2021 15:49
1288
Հողի փլուզման հետևանքով 12 մետրանոց փոսն ընկած կոմբայնի վարորդը մահացել է (տեսանյութ)
20 Սեպտեմբեր, 2024 17:09
Իրկուտսկի մարզում տղամարդը կրակ է բացել զինկոմիսարիատում (տեսանյութ)
26 Սեպտեմբեր, 2022 16:12
Իրկուտսկի մարզում ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ու այրվել .
13 Սեպտեմբեր, 2021 00:45