Իրկուտսկի մարզի Ուստ Իլիմսկ քաղաքում տղամարդը կրակ է բացել զինկոմիսարիատում։ Տարբեր հաղորդումների համաձայն՝ վիրավորվել է զինկոմիսարը:  Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

Տելեգրամ ալիքները հրապարակել են միջադեպի տեսանյութը։ Փոքր դահլիճում բեմի վրա կանգնած տղամարդը կրակում է ամբիոնի մոտ գտնվող մարդու վրա, որից հետո վերջինս ընկնում է, իսկ հավաքվածները փախչում են սենյակից։

Տարբեր տվյալներով՝ կրակոցներից առաջ հանցագործն ասել է. «ոչ ոք չի կռվի» կամ «հիմա բոլորս տուն կգնանք»։ Տեսանյութում այդ խոսքերը չեն հայտնվել։

1459