Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրդարձել է հայ-թուրքական հարաբերություններին։

Նրա խոսքերով, ներկայումս Անկարան «դրական ազդակներ» է ուղարկում Երեւանին` հարաբերությունները կարգավորելու հետ կապված, եւ «նույնը ստանում է Հայաստանից», սակայն այս ամենը «չպետք է լինեն միայն բառեր»: Չավուշօղլուն կոչ է արել Հայաստանի իշխանություններին մտածել, թե ինչ օգուտ կարող են ստանալ խաղաղությունից, տնտեսական զարգացումից և հնարավոր համատեղ նախագծերից ՝ միաժամանակ հիշեցնելով Հայաստանի հետ «համապարփակ խաղաղության պայմանագիր» կնքելու Ադրբեջանի առաջարկը:

Նա նաև խոսել է Անկարայի արտաքին քաղաքականության մասին․ «Այսօր Թուրքիան ունի թե կոշտ և փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել և հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը, կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։ Խոսելով դրանց մասին՝ նա բերել է Ադրբեջանի օրինակը։  «Ադրբեջանն էլ նույն բանը  արեց Կովկասում։ 30 տարի սպասեց, դիվանագիտութունը չաշխատեց։ Մինսկի եռյակը, կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։  Այն եղավ, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, և հիմա էլ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»,- նշել է նախարարը։

970