Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրական դատարանը որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Սահմանադրական դատարանից:

Սեպտեմբերի 15-ին սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

ՍԴ-ն քննել է ԹՐԻՓՓ համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը: 

Միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում այն պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

195