Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթեքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական փաստաթղթեր կամ դրոշմանիշեր փախցնելու, վնասելու կամ ոչնչացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

104