Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպացի պաշտոնյաները որևէ կերպ չեն արձագանքել Ֆրանսիայում ցույցերի ժամանակ կիրառված կոշտ միջոցառումներին, մինչդեռ Վրաստանի պարագայում նրանք ընդունել են կոնկրետ բանաձևեր և պահանջել պատժամիջոցներ կիրառել։

Սա վկայում է երկակի ստանդարտների մասին. լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Սա երկակի ստանդարտների ակնհայտ դրսևորում է։ Լսե՞լ եք արդյոք, որ Եվրախորհրդարանի որևէ պատգամավոր կամ բարձրաստիճան պաշտոնյա դատապարտի Ֆրանսիայում կամ Բրյուսելում տեղի ունեցող իրադարձությունները։ Ոչ մի հայտարարություն չի եղել։ Մինչդեռ Վրաստանի դեպքում բռնարարքների դիմող ակտիվիստների խմբին որակեցին որպես «խաղաղ ցուցարարներ»»,- ասել է Կալաձեն։

Քաղաքական գործչի խոսքով՝ երբ վրացական հասարակությունը ականատես է լինում նման երևույթների, բացասական վերաբերմունք է ձևավորում եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը հետագայում զարմացնում է հենց եվրոպացիներին։

 

87