ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը և ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանձնաժողովների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

144