Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրները պահված անձանց վերադարձն ու ականազերծումն են, հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վիետնամցի իր պաշտոնակից Բույ Թհան Շոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ անցած տարվա գլխավոր արդյունքը կայունության հաստատումն է։ Ռուսական խաղաղապահ ուժերը նպաստում են նրան, որ հիմա բռնի գործողություններ չկան:

«Սկզբնական փուլում տեղի ունեցած փոքր միջադեպերը արագ լուծվեցին: Այնտեղ իրավիճակն այժմ կայուն է: Բայց, իհարկե, շատ խնդիրներ կան: Առաջին հերթին խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործընթացի դադարեցման, ձերբակալվածների վերադարձի եւ այլ հարցերում»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ այժմ գլխավոր խնդիրն է խաղաղ կյանք հաստատել այս հողում, որպեսզի հայ և ադրբեջանական համայնքների միջև փոխադարձ վստահություն կառուցվի, որպեսզի լուծվեն փախստականների վերադարձի խնդիրները և այլ առօրյա հարցեր:

Ըստ Լավրովի՝ այժմ հիմնական խնդիրն այս երկրում խաղաղ կյանք հաստատելն է, որպեսզի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ փոխվստահություն ձեւավորվի, որպեսզի փախստականների վերադարձը եւ այլ առօրյա խնդիրները լուծվեն:

Մարիամ Գեւորգյան

2105