Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին՝ տուժելու են ինչպես մատակարարները, այնպես էլ սպառողները։

«Գազի մատակարարների և սպառողների շրջանում լուրջ մտահոգություն է առաջացնում այն կործանարար ազդեցությունը, որը կարող է ունենալ Իսրայելի հրահրած ցանկացած ռազմական արկածախնդրություն Պարսից ծոցում գազի միջազգային շուկաների վրա»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Մոսկվայում երեքշաբթի կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի ընթացքում քննարկումները վերաբերել են «գազի համաշխարհային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը»։

94