Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին. Յակուբ Կուլհանեկ

Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում տեղեկացրեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:
Նա հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են Արցախյան վերջին պատերազմը:
«Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո»,- ասաց Կուլհանեկը:
Յակուբ Կուլհանեկը հայտնեց, որ Չեխիան աջակցում է խաղաղ բանակցությունների շարունակությանը:
01 Հոկտեմբեր, 2021 17:33
852
Ռազմագերիների հայրենիք վերադարձը ամենակարևոր հանգամանքներից է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար. Գրիգորյանը՝ Կուլհանեկին
03 Հոկտեմբեր, 2021 02:57
Մեկնարկել է Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
01 Հոկտեմբեր, 2021 16:27
Աշխատանքային այցով ՀՀ կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը
30 Սեպտեմբեր, 2021 19:40