Դուբայում բացվել է «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը (տեսանյութ)

Դուբայում կայացել է Համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս միջոցառումը իր տեսակի մեջ առաջին միջազգային իրադարձությունն է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր: Ցուցահանդեսը պետք է սկսվեր անցյալ տարի, սակայն համաճարակային իրավիճակի և սանիտարական սահմանափակումների պատճառով այն հետաձգվել էր։ Պատմության մեջ առաջին անգամ Համաշխարհային ցուցահանդեսը հետաձգվեց, այլ ոչ թե չեղարկվեց։
Դուբայում «Expo 2020»-ի համար համալիր է կառուցվել, որի արժեքը կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացման արարողությունը տեղի ունեցավ էքսպո կենտրոնի կենտրոնական հրապարակում՝ Ալ-Վասլ գմբեթի տակ: Գլխագիրը դարձավ իտալացի տենոր Անդրեա Բոչելին: Euronews-ին տված հարցազրույցում նա ասաց, որ մեծ հույսեր է կապում այս իրադարձության հետ.
«Մենք բոլորս այնպիսի տարի ենք ապրել, որ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել: Մենք կորցրինք շատ կարևոր բաներ, օրինակ՝ ազատությունը և, որոշ չափով, արժանապատվությունը: Այժմ վերջապես լույսհայտնվեց թունելի վերջում: Հուսով եմ, որ այս իրադարձությունը մեզ լավատեսություն կպարգևի, մեր մեջ պատրաստակամություն կառաջացնի վերջապես թողնել այն ամենը, ինչ կատարվեց մեզ հետ »:
Դուբայի համաշխարհային ցուցահանդեսը կգործի մինչև 2022 թվականի մարտի վերջ:
03 Հոկտեմբեր, 2021 10:56
381
«Դուբայ-էքսպո-2020» ցուցահանդեսի հայկական տաղավարի մի հատվածում դեռ ներկայացված կլինեն Հայաստանի ցուցանմուշները
02 Փետրվար, 2022 12:19
Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկել է Հայաստանի ազգային օրը (տեսանյութ)
30 Հունվար, 2022 15:34
«Դուբայ էքսպո»-ի հայկական տաղավարում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ
04 Հոկտեմբեր, 2021 14:20
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
30 Նոյեմբեր, 2021 21:47
Հայաստանը բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում
04 Մայիս, 2022 15:28
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը
03 Մայիս, 2022 17:10
Համաշխարհային բանկը Ուկրաինային կփոխանցի 1,5 մլրդ դոլար
12 Ապրիլ, 2022 21:49
Ծովինար գյուղում բացվեց անմահ հերոսների հուշանկարներով պուրակ (լուսանկարներ, տեսանյութ)
08 Հուլիս, 2021 19:28
Կոմունիկացիաների բացմամբ Հայաստանի տնտեսության վիճակը կարող է էականորեն փոխվել. վարչապետ
20 Մարտ, 2021 16:03