Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Թուրքիայի փոխնախագահը նաև հարցազրույց է տվել APA լրատվական գործակալությանը: Յըլմազի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կլինի տարածաշրջանում ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացների ամենանշանակալի արդյունքներից մեկը։

«Սա իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը և կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակել է պաշտոնյան:

356