ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի  պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված Արամազդ  Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում  Ազատամարտիկների և Այվազովսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արսեն Բալաբեկյանի վարած  KIA  մակնիշի,  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Արևշատյանի վարած Mercedes  մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Սահակ Թասլակյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ս. Թասլակյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ավինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկայի ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Բալաբեկյանը աշխատում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրեն և «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ տնօրեն, իսկ Ա.Արևշատյանը աշխատում է «Կիլիկիա» գործարանի  « Դիակամիտ» մասնաճյուղում: 

660