Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը հավանություն Է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում կիրառելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հաղորդել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ):

«ԱՄԷ-ն հավանություն Է տվել միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ»-ին, որը «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչն Է որպես առանձին պատվաստանյութ»,-հաղորդվում Է պատվաստանյութի արտադրողի Twitter-ում: Նաեւ ԱՄԷ-ն հավանություն Է տվել «Սպուտնիկ Լայթ»-ի՝ որպես օժանդակ պատվաստանյութի օգտագործմանը, նշվում Է հաղորդագրության մեջ:

«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն Է, որը նաեւ այս տարվա փետրվարին արագացված ընթացակարգի շրջանակներում հավանություն Է ստացել Եգիպտոսում: «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել Է արդեն ավելի քան 4 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 70 երկրներում: «Սպուտնիկ Լայթ»-ին, մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցելուց հետո, հավանություն են տվել նաեւ Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան,Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պաղեստինը եւ Ֆիլիպինները: Բացի այդ, Բահրեյնն սկսել Է «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումը Pfizer/Biontech պատվաստանյութի հետ միասին՝ որպես բուստեր-չափաբաժին պատվաստված քաղաքացիների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

149