ԱԺ ճեպազրույցների ընթացքում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել:

«Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի համայնքների խոշորացման պրոցեսը չշարունակվի, դա վերաբերում է նաև տվյալ համայնքներում կայանալիք ընտրություններին: Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնական հունով կընթանան, մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի համայնքների խոշորացման սահմանադրականության վերաբերյալ»,- շարունակեց իր խոսքը Հերիքնազ Տիգրանյանը:

Հիշեցնենք. որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

 

612