Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանում փոփոխություն է կատարվել Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում. երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության համակարգման մարմնում երկրորդ դեմք է նշանակվել ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին՝ փոխարինելով Մոհամմադ Բաքեր Զոլղադրին։

Նոր պաշտոնյան հայտնի է որպես ավելի հրապարակային և կոշտ գործիչ, սակայն նշանակման պատճառները պաշտոնապես չեն հաղորդվել, և դեռևս հստակ չէ, թե արդյոք այն կհանգեցնի քաղաքականության փոփոխության։

Մինչ այդ, Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Օմանի հետ շատ մոտ են Հորմուզի նեղուցով նոր երթուղու շուրջ համաձայնության գալուն, սակայն դրա վերաբացումը կախված է նաև ԱՄՆ-ի կողմից փոխհատուցման տրամադրման պայմաններից։

121