Ստուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը:
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:
16 Հոկտեմբեր, 2021 19:52
823
Պարեկային ծառայության մեքենան նկարած ավտոլվացման կետի աշխատակիցը ներողություն է խնդրել
26 Մայիս, 2025 14:50
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
21 Փետրվար, 2025 10:47
Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումները հնարավոր է ներկայացնել փետրվարի 17-ը ներառյալ
18 Հունվար, 2025 16:11
Wildberries Բելառուսում գործարկում է WB Taxi ծառայությունը
05 Հուլիս, 2025 20:41
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի
28 Հունիս, 2025 11:51
ՌԴ-ն պատրաստակամ է՝ անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու համար. տեսանյութ
16 Հունիս, 2025 22:05