Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետևանքով առնվազն 59 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել է, հաղորդել է շրջանի շերիֆը։ Հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորածներին, որոնց թվում դեռևս 27 աղջիկներ են, որոնք հանգստանում էին ամառային ճամբարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Քեր շրջանի շերիֆ Լարի Լիտան հայտնել է, որ այս պահին 850 մարդ փրկվել կամ տարհանվել է առանց վնասվածքների, ևս ութը՝ վնասվածքներ են ստացել։

Տեխասի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Շատ ճանապարհներ քանդված են, հեռախոսային կապը խաթարված է։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Camp Mystic ճամբարում հանգստացող 27 աղջիկների հայտնաբերելու համար։ Ճամբարը գտնվում է Քերվիլ քաղաքից ոչ հեռու՝ Սան Անտոնիոյից մոտ 104 կմ հյուսիս-արևմուտք։ Լիտան ընդգծել է, որ գործողությունը չի դադարեցվի, մինչև բոլոր աղջիկներին չգտնեն։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը (NWS) նաև հեղեղման սպառնալիք է հայտարարել Կոմալ շրջանի տարածքում, որը գտնվում է Տեխասի կենտրոն-հարավում։

 

317