Հոկտեմբերի 18-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է անասնակեր:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 100 հակ)։

479