Գանձախուզության դեպք՝ Մեղրաձորի Ամրոց հուշարձանի տարածքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք՝ Կոտայքի մարզում իրավախախտման դեպք է գրանցվել:
2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։
Հերթական՝ չորրորդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։
Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։
Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ ամրոց հուշարձանի տարածքում ևս նմանատիպ դեպք էր գրանցվել։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին։
21 Հոկտեմբեր, 2021 19:10
1378
Մայիսին 69 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր
19 Հունիս, 2025 16:49
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ
17 Հունիս, 2025 23:02
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
15 Հունիս, 2025 16:39